Փհենյանը Սեուլից պահանջել է դադարեցնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը Հարավային Կորեայից պահանջում է դադարեցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ինչպես հայտարարել է Կորեայի խաղաղ միավորման ազգային կոմիտեն, Հյուսիսի և Հարավի միջև առկա խնդիրները պետք է լուծի «բացառապես կորեացի ժողովուրդը»:
Փհենյանը նաև Վաշինգտոնից պահանջել է դուրս բերել զորքը Կորեական թերակղզուց:
Ավելի վաղ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը կարճ հեռահարության երեք հրթիռ էր արձակել արևելյան ափից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ:










