Սիրիական քիմիական զենքի մեծ մասը ոչնչացվել է
Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի 84%-ը ոչնչացվել է, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով «Քիմիական զենքի արգելման» կազմակերպության տվյալները:
Ըստ կազմակերպության՝ ներկա դրությամբ ոչնչացված է առաջին աստիճանի վտանգավորության քիմիական նյութերի 94,8% և երկրորդ աստիճանի վտանգավորության քիմիական նյութերի 43,1%-ը:
Օգոստոսի 13-ին կազմակերպությունից հայտնել էին, որ ամերիկյան նավով դուրս բերված նյութերը, որոնք հարկավոր են զարին ստանալու համար,ամբողջությամբ ոչնչացվել են:
Անցած տարի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակումից ավելի քան հազար մարդ էր զոհվել, ինչից հետո դրվել էր սիրիական քիմիական զենքի ոչնչացման հարցը:










