Տեխասում դեռահասը 4 օր գիշերել է սուպերմարկետում
Ամերիկացի դեռահասը 4 օր ապրել է Տեխասի շուրջօրյա սուպերմարկետներից մեկում, հայտնում է lenta.ru ռուսական լրատվական կայքը՝ հղում անելով CBS Local լրատվամիջոցին:
Այդ ամբողջ ընթացքում 14-ամյա տղան հասցրել է երկու թաքստոց պատրաստել՝ սառնարանների և սուպերմարկետի դարակների արանքում:
Երիտասարդը սնվել է նույն սուպերմարկետից գողացված սննդով: Խանութում շրջելու ժամանակ նա մշտապես փոխել է իր հագուստը, իսկ զուգարան չգնալու համար օգտագործել է տակդիրներ:
Աշխատակիցները նրան հայտնաբերել են սուպերմարկետի բաժիններից մեկում և ոստիկանություն կանչել: Վերջիններս էլ նրան հանձնել են բարեկամներին: Պարզվել է, որ երեխայի ծնողները նրան թողել են ազգականի տանը, իսկ իրենք մեկնել նահանգից: Դրանից 2 օր անց երեխան փախել է տնից:










