Աղի չափից շատ օգտագործումն սպանում է երկրի յուրաքանչյուր 10-րդ բնակչին

22:24 • 15.08.14

Առողջապահության միջազգային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս օրական 2 գրամից ավելի աղ (նատրիումի քլորիդ) օգտագործել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical News Today-ին:


Տաֆտսի համալսարանի անցկացրած նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղի վերը նշված չափաբաժնի չարաշահումն է աշխարհում տարեկան սիրտ-անոթային հիվանդության հետևանքով յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը:


Նատրիում են պարունակում բազմաթիվ սննդամթերքներ, օրինակ՝ կերակրի աղը,կաթը, բազուկը, միսը, հացը և նույնիսկ՝ նեխուրը: Նատրիումի ավելցուկը բարձրացնում է զարկերակային ճնշումը, ինչն էլ ինսուլտի և սրտային հիվանդությունների է հանգեցնում:

 

 

Աղի չափից շատ օգտագործումն սպանում է երկրի յուրաքանչյուր 10-րդ բնակչին