Մեծ Բրիտանիան պատրաստ է զենք մատակարարել Իրաք, եթե քրդերը դիմեն այդ խնդրանքով

09:36 • 15.08.14

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում քրդերի ցանկացած խնդրանք քննարկելու պատրաստակամության մասին՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ պայքարի համար զենքի մատակարարման հետ կապված, գրում է gazeta.ru-ն:

 

Համապատասխան հարցը քննարկվել է COBRA բրիտանական արտակարգ հանձնաժողովի նիստի ժամանակ:

 

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ կարող է զենք արտահանել Իրաք՝ գրոհայինների դեմ պայքարի համար: