Հարավային Կորեայում կինը մեքենայով բախվել է շենքի. վիրավորվել է 50 մարդ

13:46 • 15.08.14

Հարավային Կորեայում կինը մեքենայով բախվել է շենքի. վիրավորվել է 50 մարդ:

 

Միջադեպը տեղի է ունեցել Կոնջու բնակավայրում: Մեքենան մխրճվել է տան պատի մեջ, որտեղ այդ պահին անցկացվում էր տեղի քրիստոնյա համայնքի սեմինարը:

 

Բախման հետևանքով գրանցվել է նաև զոհ. մահացել է մեկ երեխա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ռենհապ» կորեական լրատվամիջոցին:

 

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: