Ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ մեծանում է քաղցկեղի 10 տարածված տեսակի զարգացման ռիսկը
Գիտնականների նոր ուսումնասիրությունների համաձայն՝ ավելորդ քաշի խնդիր ունեցող և ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ մեծանում է քաղցկեղի 10 տարածված տեսակի զարգացման ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Գիտնականները հաշվարկել են, որ Մեծ Բրիտանիայում քաղցկեղի ավելի քան 12000 դեպք կապված է եղել ճարպակալման հետ, և եթե վերջ չդրվի ճարպակալման համաճարակին, ապա յուրաքանչյուր տարի քաղցկեղի 3700 դեպք ի հայտ կգա:
Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականներն օգտագործել են 5 մլն բրիտանացիների տվյալները:
Ըստ գիտնականների՝ 13-16 կիլոգրամ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներն են՝ արգանդի, լեղիների և միզապարկի, երիկամների, արգանդի վզիկի և վահանաձև գեղձի քաղցկեղը:










