Ծխախոտի օգտագործումը կարող է կուրության հանգեցնել. նախազգուշացնում են բժիշկները
Տարիքային մակուլյար դեգեներացիան ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը կուրության է հանգեցնում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Remedium-ին:
Վիսկոնսիի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց այս հիվանդության հետևանքով աչքի ցանցաթաղանթի կենտրոնական հատվածում տեսողության համար պատասխանատու լուսազգայուն հյուսվածքներում ծիածանաթաղանթի մաշվածություն է նկատվում:
Ուսումնասիրության հիմք են ծառայել 1988 թվականից հավաքվող 5000 մարդու տվյալները: Մասնակիցները աչքի հատակը նկարել են ամենասկզբում և յուրաքանչյուր 5 տարին մեկ, վերջին փուլին են հասել միայն 4 439 մարդ:










