Նիգերիայում ստեղծել են Էբոլա վիրուսի դեմ սեփական փորձնական դեղամիջոցը

11:13 • 15.08.14

Նիգերիայում ստեղծել են Էբոլա վիրուսի դեմ սեփական փորձնական դեղամիջոցը, որի համաճարակը բռնկվել է Արևմտյան Աֆրիկայում:

 

Վտանգավոր վիրուսը որոշել են բուժել «Նանոարծաթով», գրում է Lenta.ru լրատվական կայքը՝ հղում անելով Bella Naija կայքին:

 

«Միակ փորձնական դեղամիջոցը, որն ունենք այս պահին, մեր գիտնականների մշակած Nanosilver անվանումով պատվաստանյութն է, որի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ»,- ասել է Նիգերիայի առողջապահության նախարար Օնյեբուչի Չուկվուն:

 

Նա նաև հաստատել է, որ երկրում Էբոլայով վարակի 11 դեպք է գրանցվել:  

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան Աֆրիկա կուղարկի մինչև 1.000 բաժին փորձնական պատվաստանյութ:

 

Նիգերիայում ստեղծել են Էբոլա վիրուսի դեմ սեփական փորձնական դեղամիջոցը