Փարիզում էլեկտրամեքենաների 180 լիցքավորման կայան կտեղադրվի
Ֆրանսիան ևս մեկ քայլ է անում էկոլոգիապես մաքուր տրանսպորտ ունենալուն ընդառաջ, հայտնում է euromag.ru-ն:
Էլեկտրամեքենաների թվի աճին համընթաց Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է լրացուցիչ 180 լիցքավորման կայան կառուցել:
Կայանները շահագործման կհանձնվեն արդեն 2015թ.-ին: Այս ծրագիրն ավելի քան հիմնավորված է, հայտնում է Paris.fr ֆրանսիական լրատվական կայքը: Էլեկտրական լիցքավորման կայանները կունենան երկու ռեժիմ՝ արագ և սովորական:
Արագ ռեժիմի դեպքում էլեկտրամեքենան հնարավոր կլինի լիցքավորել 1 ժամում, իսկ սովորականի դեպքում ՝ 6-8 ժամ, երկու դեպքում էլ մարտկոցը կլիցքավորվի 100%-ով: Այն կարժենա աննախադեպ 1 եվրո՝ արագ լիցքավորման դեպքում, և անվճար՝ գիշերային ժամերին սովորական լիցքավորման դեպքում:










