Էրդողանի՝ նախագահի պաշտոնում առաջին այցերը կլինեն դեպի Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոս

11:00 • 15.08.14

Թուրքիայում նախագահ ընտրված, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ունեցած ելույթում հայտարարել է, որ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցերը կատարելու է դեպի Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika լրատվական կայքը, Էրդողանն այդ մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 13-ամյակին նվիրված ընդունելության ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Էրդողանին ուղղված շնորհավորական ուղերձում նորընտիր նախագահին հրավիրել էր այցելել Ադրբեջան: