Էրդողանը խոստացել է նոր վարչապետին ներկայացնել հաջորդ շաբաթ
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստանում է երկրի նոր վարչապետի անունը հրապարակել հաջորդ հինգշաբթի, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության 13-րդ տարեդարձին՝ Էրդողանը տեղեկացրել է, որ կուսակցության ղեկավարությունը հավաքվելու է օգոստոսի 21-ին, որի ընթացքում էլ հայտնի կդառնա ԱԶԿ-ի ղեկավարի և ապագա վարչապետի թեկնածուի անունը:
Վարչապետի թեկնածուի անունը քվեարկության է դրվելու օգոստոսի 27-ին, սակայն Էրդողանի ընտրությունը դժվար թե վիճարկվի:
Էրդողանը, ով երդվելու է օգոստոսի 28-ին՝ երկրում կայացած առաջին ուղղակի նախագահական ընտրությունից հետո, ցանկանում է երկիրը վերածել նախագահական համակարգի:










