Բարաք Օբաման կայցելի Էստոնիա

11:08 • 15.08.14

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով կժամանի երկիր, հայտնում է kommersant.ru-ն:

 

«Օբամայի այցն Էստոնիայի մտերիմ ընկերոջ և դաշնակցի այց է»,- ասել է նախարարը:

 

«Էստոնիայի և ԱՄՆ-ի միջև ամուր, լավ և սերտ հարաբերություններ են, և ԱՄՆ նախագահի այցը նշանակալի իրադարձություն է, հատկապես այժմ՝ Եվրոպայում և աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների ֆոնին»,- ասված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր Eesti Paevaleht թերթում:

 

Էստոնական հեռուստատեսության տվյալներով՝ այցը կկայանա Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ, որը կանցկացվի սեպտեմբերի 4-5-ը: