Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հրաժարական է տվել

09:30 • 15.08.14

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հայտարարել է իր հրաժարական տալու մասին, հայտնում է gazeta.ru ռուսական լրատվական կայքը՝ հղում անելով Reuters գործակալությանը: 

 

Նշվում է նաև, որ վարչապետն իր աջակցությունն է հայտնել կառավարության նոր ղեկավար Հեյդար ալ Աբադիին: 

 

Ավելի վաղ երկրի նախագահ Ֆուադ Մաասումը հանձնարարել էր ալ Աբադիին նոր կառավարություն ձևավորել։