Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել Ղազախստանում

09:42 • 15.08.14

Ղազախստանի Կուստանայ օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Մինսկից թռչող օդանավը:

 

Boeing 737-ն ուղղություն ցույց տվող սարքերի անսարքության պատճառով վայրէջք է կատարել նախատեսվածից մեկ ժամ ուշ: Օդանավում եղել է 61 ուղևոր և 5-հոգանոց անձնակազմը:

 

Վայրէջքը բարեհաջող է անցել, ոչ ոք չի տուժել, հայտնում է Komersant.ru-ն՝ հղում անելով interfax.ru լրատվական գործակալությանը: