Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումը ևս 100 մարդ է առևանգել
Նիգերիայի հյուսիս-արևելքում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման գրոհայիններն առևանգել են մոտ 100 երիտասարդի։ Ամենայն հավանականությամբ, նրանց կստիպեն մարտնչել ահաբեկչական խմբավորման շարքերում, հայտնում է Лента-ն։
2014թ. հունվարից մինչ օրս ահաբեկիչներն առևանգել են հարյուրավոր բնակիչների և սպանել 2.053 մարդու։ Ամենաաղմկահարույց դեպքը եղել է 276 աշակերտուհիների առևանգումն այս տարվա ապրիլին։ Ծայրահեղականները խոստացել են նրանց վաճառել ստրկության կամ ստիպողաբար ամուսնացնել։
Մայիսի 26-ին Նիգերիայի իշխանությունները հայտնել էին, որ պարզել են աղջիկների գտնվելու վայրը։ Սակայն նրանք դեռևս ազատված չեն, միայն մի քանիսին է հաջողվել փախչել։










