Հռոմի պապը հանդիպել է խորտակված «Սևոլ» նավի զոհերի հարազատների հետ (լուսանկարներ)

14:00 • 15.08.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հարավային Կորեայում հանդիպել է խորտակված «Սևոլ» նավի զոհված ուղևորների հարազատների հետ, գրում է rosbalt.ru-ն։

 

Հանդիպումը կայացել է պատարագից առաջ, որն անցկացվել է Տեջոն քաղաքի մարզադաշտում՝ Սեուլից 160 կմ հեռավորության վրա։ 45.000 ներկաների թվում եղել են 38 հարավկորեացի դպրոցականներ, որոնց հաջողվել է փրկվել, ինչպես նաև զոհվածների հարազատները։

 

Պատարագից առաջ Պոնտիֆիկոսը կարճ հանդիպում է ունեցել զոհերի հարազատների հետ, ովքեր նրան նամակ են հանձնել՝ խնդրելով դիմել հարավկորեական իշխանություններին և պնդել ողբերգության անկախ հետաքննության անցկացման հարցում։


Հիշեցնենք, որ նավը խորտակվել էր 2014թ. ապրիլին։ Ողբերգության զոհ էր դարձել 294 մարդ, ևս 10-ը համարվում է անհետ կորած։

Pope Francis will preside over a historic Mass at Seoul’s Gwanghwamun Square to beatify 124 Korean Catholic martyrs persecuted during the Joseon dynasty. (image: Catholic Church/flickr)

Family members of dead and missing passengers of the Sewol ferry disaster plan to meet Pope Francis on his visit to Korea, Aug 13, 2014. — Reuters pic

Pope Francis Visits South Korea - Day Two

Pope Francis in South Korea