Ռուսական ինքնաթիռը Սիրիայից ռուսներ, ուկրաինացիներ և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ է տարհանել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ил-76 ինքնաթիռը, որը հումանիտար օգնություն է տարել Սիրիա, հետդարձի ճանապարհին Մոսկվա է բերել 60 հոգու, ովքեր ցանկություն են հայտնել լքել այդ երկիրը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մոսկվա ժամանածների թվում կան Ռուսաստանի 42, Ղազախստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ուկրաինայի 10 քաղաքացիներ, ինչպես նաև Սիրիայի 8 քաղաքացի»,- հայտնել է ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնի փոխղեկավար Օլեգ Վորոնովը։
Նրա խոսքով՝ թռիչքի ընթացքում հոգեբաններն ու բժիշկներն ուղևորներին հատկացրել են անհրաժեշտ օգնություն, նրանց թվում եղել է 17 երեխա։










