Օրհան Զեյնալովը ցանկանում է պատիժը կրել Ադրբեջանում
17 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Օրհան Զեյնալովը, որը Մոսկվայում ռուս երիտասարդի աղմկահարույց սպանության պատճառ էր դարձել, խնդրում է մեղմացնել պատիժը:
Ինչպես տեղեկացնում է Известия-ն, նրա փաստաբանը խնդրել է նվազեցնել պատժաժամկետը:
Ինքը՝ Զեյնալովը, ցանկանում է պատիժը կրել Ադրբեջանում և արդեն բանակցություններ է սկսել իր երկրի դեսպանատան հետ:
Բացի այդ, Զեյնալովը մտադիր է խնդրել, որ իրեն տեղափոխեն հայրենիքին ավելի մոտ գտնվող կալանավայր՝ Հյուսիսային Կովկասում, որտեղ ադրբեջանական սփյուռք կա:
Օրհան Զենյալովի դատավճիռը հրապարակվել էր 2014թ.-ի հուլիսի 28-ին՝ 2013թ.-ի հոկտեմբերին Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության համար:










