Ճապոնացի գիտնականները աշխարհի գերարագ տեսախցիկն են տեղծել (լուսանկարներ)

20:32 • 16.08.14

Ճապոնիայի մի շարք համալսարանների գիտնականներից կազմված խումբը մի տեսախցիկ է ստեղծել, որն ընդունակ է վայրկյանում 4.4 տրիլիոն կադր անել: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Nature ամսագրին:


Գիտնականների կարծիքով՝ 450*450 կետայնության հնարավորությամբ գերարագ տեսանկարահանումը անհրաժեշտ կլինի բյուրեղներում պլազմայի կամ ֆոտոնների տարածման ուսումնասիրության ժամանակ:


Տեսախցիկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ YouTube ցանցում տեղադրված տեսանյութի օգնությամբ:
Ներկա պահին գիտնականների գլխավոր նպատակը տեսախցիկի նմուշի ծավալի փոքրացման խնդիրն է, քանի որ առայժմ այն մի քանի քառակուսի մետր տարածք է զբաղեցնում:
 

Ճապոնացի գիտնականները աշխարհի գերարագ տեսախցիկն են տեղծել (լուսանկարներ)