Համացանցում են հայտնվել iPhone 6-ի լուսանկարները անլար լիցքավորման սարքի հետ միասին

23:59 • 16.08.14

Ինչպես հայտնում է Газета.ru-ն՝ TMZ կայքի տրամադրության տակ են հայտնվել iPhone ապրանքանիշի հեռախոսների iPhone 6 նոր մոդելի լուսանկարները:

Լուսանկարներում պատկերված է տեսախցիկի և բարձրախոսի մեջտեղում տեղակայված անլար լիցքավորման համար նախատեսված բնիկը, սակայն օգտատերերի մի մասը կարծում է, որ լուսանկարները կեղծ են:

 TMZ հղում է կատարում Apple-ի արտոնագրերին, որոնց շարքում տեղեկատվություն կա նաև անլար լիցքավորման սարքերի մասին:
 

Համացանցում են հայտնվել iPhone 6-ի լուսանկարները անլար լիցքավորման սարքի հետ միասին