NASA-ի գիտնականները Մարսում գլորվող քար են հայտնաբերել

00:47 • 16.08.14

NASA-ի գիտնականները Մարս մոլորակի վրա կետավոր գծի նմանվող մոտ 500 մ. երկարությամբ և "~" սիմվոլին նմանվող բավական արտասովոր հետք են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Newsru-ին:


Ինչպես պնդում են տիեզերական գործակալությունում՝ դրանք այլմոլորակայինների թողած հետքերի նման չեն, այլ ավելի շատ՝ սարի լանջից գլորվող քարի:


Գործակալության հաշվարկների համաձայն՝ քարի բարձրությունը մոտ 6 մ. է կազմել, (20 ֆուտ) իսկ լայնությունը՝ մոտ 3.5 մ. (11.5 ֆուտ): Գործակալության աշխատակիցները նշել են նաև, որ հենց այդ մեծության պատճառով է, որ թողնված հետքը "~" սիմվոլի, այլ ոչ թե՝ ուղիղ գծի է նման:



 

NASA-ի գիտնականները Մարսում գլորվող քար են հայտնաբերել