Հարվարդի համալսարանի գիտնականները ներկայացրել են 1024 մինի ռոբոտներից բաղկացած ինքնակառավարման համակարգը (տեսանյութ)

23:36 • 16.08.14

Հարվարդի համալսարանի գիտնակաները շարունակում են ինքնակառավարման համակարգերի ստեղծման  աշխատանքները: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Хабрахабр լրատվական կայքին:

Եթե նախկին վերամշակումները հնարավորություն էին տալիս նման համակարգեր ստեղծել 100-ավոր ռոբոտներից, ապա այժմ գիտնականներին հաջողվել է բարձրացնել այդ ցուցանիշը 10 անգամ:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ գիտնականները ներկայացրել են մի ինքնակառավարման համակարգ, որը բաղկացած է 1024 մինի ռոբոտից: Նախագծի հեղինակները նրան Kilobots անունն են տվել:

Յուրաքանչյուր ռոբոտ իրենից մոտ 3 սմ տրամագծով սարք է ներկայացնում, որը 2 թրթռուն շարժիչ և 3 կոշտ ու ֆիքսված ոտք ունի, որոնց միջոցով էլ իրականացվում է նրա շարժը:
 

Հարվարդի համալսարանի գիտնականները ներկայացրել են 1024 մինի ռոբոտներից բաղկացած ինքնակառավարման համակարգը (տեսանյութ)