Գերմանացիներն ամենաշատն են դիմում պլաստիկ վիրահատությունների
Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային միավորման տվյալների համաձայն՝ աշխարհում ամենից շատ պլաստիկ վիրահատության են դիմում ԱՄՆ քաղաքացիները, իսկ Գերմանիան առաջատարն է եվրոպական ցուցակում: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Repubblica-ին:
Միջազգային վարկանշային աղյուսակում առաջատարների շարքում են նաև Իսպանիան, Իտալիան, որը 7-րդ հորիզոնականում է:
Իտալիայում 2013 թվականի տվյալներով 182 680 պլաստիկ վիրահատություն և 192 576 ոչ վիրաբուժական միջամտություն է իրականացվել: Վիրահատության դիմած տղամարդիկ ընդհանուր թվի 12%-ն են կազմել:










