Microsoft-ը Windows 9-ի փրիվյուն կթողարկի սեպտեմբերին
Microsoft ընկերությունը պատրաստվում է ցուցադրել Windows 9 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը, որը կրում է Threshold անվանումը:
Lenta.ru-ն հայտնում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերին կամ հոկտեմբերի սկզբին:
Threshold-ը Windows-ի նոր խոշորագույն թարմացումն է, որը 2015-ի գարնանը կթողարկվի Windows 9 անվանումով: Ըստ փորձագետների կանխատեսումների՝ պլատֆորմը մի շարք նոր գործառույթներ կունենա, որոնք կբարելավեն Windows-ի աշխատանքը:
Նման գործառույթների շարքում կարող է լինել մեկնարկի մենյուի մինի-տարբերակը՝ «սալիկային» դիզայնով, ինչպես նաև Cortana ձայնային օգնականի ինտեգրացիան:
Ըստ ներքին աղբյուրի՝ Threshold-ը մատչելի կլինի բոլոր ցանկացողներին, եթե նրանք համաձայնեն ամենամյսա ավտոմատ թարմացմանը:
Windows 8-ը թողարկվել էր 2012-ի աշնանը:










