Նոր Volvo-ն համալրված է Տոր աստծո «մուրճի» տիպի լույսերով (լուսանկարներ)
Volvo XC90-ի երկրորդ սերնդի երկար սպասված մոդելը կներկայացվի արդեն երկու շաբաթից, հայտնում է RBC-ն:
Իսկ մինչ այդ հայտնի է դարձել, որ այս մեքենան աչքի կընկնի այսպես կոչված «մասշտաբային պլատֆորմի ճարտարապետությամբ», որը թույլ է տալիս թեթևացնել մոդելի քաշը: Ինչպես նաև՝ թափքի առաջնամասի առանձնահատկություններով և դիզայնի էլեմենտներով:
Վերջիններիս թվում են առջևի լուսարձակները, որոնք Т-աձև են, իսկ դիզայներների կողմից ստացել են «Տորի մուրճ» անվանումը: Տորը փոթորկի ու ամպրոպի աստվածն է սկանդինավյան դիցաբանության մեջ: Նոր լուսարձակների շնորհիվ մեքենան միանգամից ճանաչելի կլինի:
Այս մոդելի ստեղծման վրա մասնագետները աշխատել են 4 տարի:



















