Խմիչքի հանդեպ հակումը նպաստում է սեփական սխալների հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը

20:14 • 16.08.14

Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծամասնությունը հարբելուց հետո սկսում է զանգահարել իր ծանոթներին, հաղորդագրություններ է գրում՝ ասելով բաներ, որոնք սթափ վիճակում երբեք չէր ասի: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Միսուրիի համալսարանի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում կամավորների խմբին խմիչք է առաջարկվել, որից հետո նրանց խնդրել են թեսթեր հանձնել: Ընդ որում՝ մարդկանց թեստավորման ժամանակ հաշվի է առնվել ուղեղի ակտիվությունը և նրանց ստացած տպավորությունները:


Արդյունքում պարզվել է, որ սպիրտային խմիչքը բթացնում է ամոթի և մեղքի զգացողությունը, ինչպես նաև՝ մարդկանց ավելի ազնիվ է դարձնում և ազատում է պատճառահետևանքային վախից:
 

Խմիչքի հանդեպ հակումը նպաստում է սեփական սխալների հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը