Kalina NFR. АвтоВАЗ-ը կթողարկի իր պատմության մեջ հզորագույն մոդելը
Lada Kalina NFR հետչբեքը վաճառքի կհանվի 2015թ. առաջին կեսին. ինչպես հայտնում է auto.vesti.ru կայքը, այս մեքենան կդառնա «АвтоВАЗ»-ի պատմության մեջ հզորագույն սերիական մոդելը։
Kalina NFR-ը (Need For Race) կունենա 1.6 լ ծավալով, 140 ձիաուժ հզորությամբ ուժային ագրեգատ, որի շնորհիվ մեքենան 100 կմ/ժամ արագություն կզարգացնի 8.5 վայրկյանում։ Արտաքին տեսքի մասին նշվում է, որ մեքենայի կապոտին կտեղադրվի հովացման բացվածք, այն կունենա 17 դյույմանոց անվահեծեր՝ 5 անցքով։ Իսկ սալոնում կհայտնվեն կաշվե սպորտային նստատեղեր։
Սովորական Kalina-ից ավտոմեքենան կտարբերվի նաև արգելակման, ղեկային և մեխանիկական փոխանցման տուփի բարելավված համակարգերով։










