Apple-ը 2013 թվականի «Էմմի»-ի «Լավագույն գովազդային տեսահոլովակ» մրցանակին է արժանացել (տեսանյութ)
Apple ընկերությունը հեղինակավոր «Էմմի» մրցանակաբաշխության 2013 թվականի «Լավագույն գովազդային տեսահոլովակ» մրցանակին է արժանացել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The Verge-ին:
Մրցանակի է արժանացել ծննդյան տոներից առաջ եթեր հեռարձակված՝ Misunderstood վերնագիրը կրող տեսահոլովակը:
TBWA գործակալության նկարահանած գովազդը պատմում է տոները մշտապես իր ընտանիքի հետ նշող և ամեն ծննդյան տոնին սևեռված իր iPhone-ին նայող պատանու մասին: Ինչպես հետո պարզվում է՝ տղան ամեն տարի տեսանյութ է նկարել ընտանեկան արխիվի համար:
Apple-ի հետ «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը միևնույն տեղի համար մրցակցում էին նաև GE-ի, Nike-ի, և Budweiser-ի ներկայացրած տեսահոլովակները:










