Նիգերիայում փորձարկում են Էբոլա վարակի դեմ խորհրդավոր դեղամիջոցը

23:59 • 18.08.14

Նիգերիայում Էբոլայի վիրուսով վարակված 8 հիվանդ Nanosilver անվամբ փորձնական դեղամիջոց է ստացել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Live Science-ին:

Դեղամիջոցի բաղադրության մասին տվյալները չեն հրապարակվել: Անկախ փորձագետների խոսքով՝ Նիգերիայի գիտնականներից մեկի ստեղծած հակավարակային դեղամիջոցն ամենայն հավանականությամբ՝ արծաթի նանոմասնիկների հիման վրա է ստեծվել, սակայն փորձագետները դեռևս թերահավատորեն են մոտենում այդ դեղամիջոցին:

Նիգերիայի պաշտոնյաների խոսքով՝ դեղամիջոցի ստեղծման հեղինակը նիգերացի գիտնականներից է:

Ըստ աղբյուրի՝ չի բացառվում նաև, որ դա պարզապես Աֆրկայում տարածվող վարակի ֆոնին իրականացվող գովազդային քաղաքականություն է:

 

Նիգերիայում փորձարկում են Էբոլա վարակի դեմ խորհրդավոր դեղամիջոցը