Ամենաբարձր վճարվող աշխատանքները Google-ում
Ամերիկյան Google ընկերությունում սիրում են իրենց ծրագրային ապահովման ինժեներներին, հայտնի է, որ նրանք բարձր աշխատավարձ են ստանում:
Business Insider-ն անդրադարձել է նույն ընկերությունում մյուս՝ լավ վճարվող աշխատանքներին:
Տվյալները հիմնված են անանուն հայտարարությունների վրա, որ արել են ընկերության նախկին և ներկայիս աշխատակիցները: Ըստ այդմ՝ առցանց վաճառքի մասնագետները ստանում են 50.200 դոլար: Նույն շարքում են նաև ամենացածր աստիճանը համարվող օգնականները:
AdWords-ում՝ Google-ի գովազդային հարթակում, օգնականները ստանում են 56.400 դոլար: Գովազդային գործակալները՝ 71.080, ծրագրային ապահովման ինժեների պաշտոնում ստաժավորում անցնողները՝ 70.000 - 90.000, ավագ գովազդային գործակալները՝ 93.237, տվյալների բազայի ադմինիստրատորը՝ 100.327, ֆինանսական վերլուծաբանները՝ 103.244, բիզնես վերլուծաբանները՝ 104.389, օգտատիրական ինտերֆեյսի դիզայներները՝ 105.474 դոլար, ցանցային ինժեներները՝ 107.534 դոլար:
Ամենաբարձր աշխատավարձ ստացողների տասնյակը հետադարձ հաշվարկի կարգով բացում են օգտատերերի փորձառությունն ուսումնասիրող մասնագետները՝ 112.536, արտադրանքի մարքեթինգային մենեջերները՝ 118.217, ծրագրային ապահովման մասնագետները՝ 118.994, վաճառքի մասնագետը՝ 119.603, կայքի անխափան աշխատանքի համար պատասխանատու մասնագետները՝ 124.194, ծրագրային ապահովման հետազոտող-մասնագետները՝
126.916, յուրաքանչյուր նոր նախագծի հետ աշխատող արտադրության մենեջերները՝ 138.951, հետազոտող-ինժեներները՝ 140.039, հետազոտող-գիտնականները՝ 135.785, ծրագրային ապահովման ավագ ինժեներները՝ 152.985 ԱՄՆ դոլար:










