McLaren-ը ցուցադրել է Р1 սուպերքարի մրցարշավային տարբերակը՝ 1000 ձիաուժ հզորությամբ (լուսանկար)

20:49 • 18.08.14

McLaren ընկերությունը գաղտանազերծել է P1 GTR մրցարշավային սուպերքարի դիզայներական կոնցեպտը, որն, ըստ ընկերության, «վարորդի համար ամենալավ մրցարշավային մեքենան է ողջ աշխարհում»: Ինչպես հայտնում է newsru.com-ը՝ մեքենայի նախատիպի դեբյուտը կայացել է Կալիֆորնիայի Փեբլ Բիչ քաղաքում անցկացվող Շքեղության հանրահայտ մրցույթի շրջանակներում:


Հիմնական փոփոխությունը մեքենայի ուժային համակարգի հզորության ավելացումն է: GTR տարբերակը զինված է 2.8 լիտր ծավալով բենզինային V8 տուրբո շարժիչով, իսկ սուպերքարի էլեկտրական շարժիչը զարգացնում է 1000 ձիաուժ հզորություն՝ ստանդարտ մոդելի 916-ի փոխարեն:


Բացի այդ, ապրանքանիշի ինժեներները թարմացումներ են արել մոդելի աերոդինամիկ համակարգում: Մոդելը զինվել է նաև օդամղիչ ծորաններով՝ ռադիատորի սառեցման համար: Մեքենան համալրվել է 19 դյույմանոց McLaren P1 GTR ալյումինե անվադողերով:


McLaren P1 GTR մոդելը սերիական արտադրության կհանվի 2015-ին, երբ կավարտվի բոլոր ստանդարտ P1 մոդելների կառուցումը: Նոր մեքենայի գինը կկազմի մոտ 3.3 մլն դոլար: Ի դեպ՝ մեքենան գնել կառաջարկեն միայն 916 ձիաուժ հզորությամբ P1-երի սեփականատերերին:
 

Посмотреть изображение в Твиттере

Посмотреть изображение в Твиттере

 

McLaren-ը ցուցադրել է Р1 սուպերքարի մրցարշավային տարբերակը՝ 1000 ձիաուժ հզորությամբ (լուսանկար)