Twitter-ը սկսել է ցույց տալ օգտատերերի «ընտրված» թվիթները

14:22 • 18.08.14

Twitter միկրոբլոգների ցանցը նոր փորձարկում է անցկացնում, ինչից օգտատերերը հիասթափված են, հայտնում է The Next Web-ը:

 

Twitter-ը սկսել է ցուցադրել այն թվիթները, որոնք օգտատերերն ավելացրել են իրենց «ընտրվածների» ցուցակին:

 

Դրա հետևանքով շատ օգտատերեր սկսել են տեսնել այլ օգտատերերի «ընտրած» թվիթները, ինչպես նաև սկսել են ծանուցումներ ստանալ այն ժամանակ, երբ իրենց հետևողները բաժանորդագրվել են այլ օգտատերերի հետևելու համար:

 

Սոցցանցն այս գործառույթները սկսել է փորձարկել երկու շաբաթ առաջ, սակայն դրանք մասսայական են դարձել այսօր:

 

Twitter-ը սկսել է ցույց տալ օգտատերերի «ընտրված» թվիթները