Pebble Beach-ում անցկացվող ամենաէլեգանտ մեքենաների մրցույթում հաղթող է ճանաչվել Microsoft-ի նախկին նախագահի Ferrari-ն

21:13 • 19.08.14

Կալիֆորնիայի Pebble Beach-ում ամենաէլեգանտ ավտոմեքենաների մրցույթում հաղթող է հայտարարվել Microsoft ընկերության նախկին տնօրեն Ջոն Շիրլիի՝ 1954 թվականի արտադրության Ferrari 375 MM Scaglietti Coupe մեքենան: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ներկա պահին աշխարհում այդպիսի հինգ մեքենա գոյություն ունի:

Ի սկզբանե մեքենան պատկանել է ռեժիսոր Ռոբերտ Ռոսելինիին, 1955 թվականին մեքենան վթարի է ենթարկվել, որի հետևանքով տեխնիկների համար մեքենայի դիմացի հատվածն այլևս վերանորոգման ենթակա չի եղել, սակայն մեխանիկին հաջողվել է վերականգնել այն, որից հետո մեքենան ուղարկել են Ferrari-ի հանրահայտ դիզայներ Սերժիո Սկալիետիին, ով վերափոխել է մեքենայի ողջ դիմային հատվածը:

1983-ից 1990 թվականներին Microsoft-ի տնօրեն Ջոն Շիրլին 1995 թվականին դարձել է այդ մեքենայի սեփականատերը: 

 

 

 

 

 


 

Pebble Beach-ում անցկացվող ամենաէլեգանտ մեքենաների մրցույթում հաղթող է ճանաչվել Microsoft-ի նախկին նախագահի Ferrari-ն