ASUS ընկերությունը սեպտեմբերի 3-ին կներկայացնի իր «խելացի ժամացույցը»
ASUS ընկերությունը «խելացի ժամացույցը» կներկայացնի սեպտեմբերի 3-ին` Բեռլինում կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ, որը կնախորդի IFA-ի ցուցահանդես-տոնավաճառին: Газета.Ru-ի հաղորդմամբ՝ համապատասխան հաղորդագրությունը հրապարկվել է ընկերության թվիթերյան պաշտոնական էջում:
Հաղորդագրության տեքստում ասվում է. «Անհավանական բան է տեղի ունենալու IFA2014-ին, կհանդիպենք այնտեղ»: Այն, որ խոսքը «խելացի ժամացույցի» մասին է, կարելի է հասկանալ հենց գրառումից, որտեղ տեղադրվել է նման ձևաչափով սարքավորման կորպուսի մի հատված:
Տեղեկություն չի հաղորդվում այն մասին, թե ինչ հարթակում կաշխատեն այս ժամացույցները, սակայն կարելի է ենթադրել, որ դրանք կաշխատեն Android Wear համակարգով:










