Գետեր, կղզիներ ու անապատներ. Երկիր մոլորակի ապշեցուցիչ տեսքը տիեզերքից (լուսանկարներ)

20:07 • 19.08.14

Վերջին մի քանի տասնամյակներին արբանյակային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է դարձել առավել տպավորիչ ու պատկերավոր լուսանկարներ ստանալ Երկիր մոլորակից:


Ինչպես գրում է Business Insider-ը՝ Երկրի դիտորդական արբանյակները, ինչպիսիք են Եվրոպական տիեզերական գործակալության Envisat և ՆԱՍԱ-ի Landsat սարքերը, մեծապես ընդլայնել են մեր գիտելիքները շրջակա միջավայրի ու մարդկային զարգացման ազդեցությունների վերաբերյալ:


Բազմաթիվ արբանյակային պատկերներ առավելապես գեղեցիկ տեսք են ստանում հատուկ գունավորման շնորհիվ: Ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն և այլ գունավորումներ արտացոլում են այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են եղանակը, բուսականությունը և աղտոտվածության մակարդակը:


Սիբիրի Լենա, Օբ և Ենիսեյ գետերը թափվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոս: Նկարում կանաչով պատկերված է բուսականությունը, վարդագույնով՝ ավազը, կապույտով՝ ջուրը:

 

p.147 landsat_art_lena_lrg


Միսիսիպի գետի գետաբերանը Լուիզիանա նահանգում: Կարմիր գույնը ցուցադրում է բուսական ծածկը, սպիտակի և կապույտի երանգները պատկերում են նավթային հետքերը:

 

p.107 PIA13165


Մադագասկարի Բետսիբոկա գետը թափվում է Բոմբետոկա ծոցը: Կարմիրով երևում են կղզու մանգլենիները, որոնք շրջապատված են տապիոկայի և բրնձի պլանտացիաներով:

 

p.193 S1_1986_bcs135bis_S15.50E46.21

 

Սենեգալ գետը ձգվում է 1770 կմ երկարությամբ՝ սահման դառնալով Սենեգալի և Մավրիտանիայի միջև:

 

p.3 S5_mauritanie_2008_2



Անտարկտիկան Երկրի ամենամեծ անապատն է, որը 13 000 000 քառ. կմ տարածք է զբաղեցնում:

 

p.242 Lutzow_Holm

 

Ձգվելով 890 կմ երկարությամբ՝ Էբրո գետը ամենահզորն է Իսպանիայում: Հարուստ հողի և ոռոգման համակարգի բարդ ջրանցքների շնորհիվ Էբրոյի գետաբերանը հիանալի վայր է դառնում մրգերի և բանջարեղենի աճեցման համար:

 

p.190 S5_DeltaEbre_rouge

 

Ալեուտյան կղզիները հրաբխային արշիպելագ է, որը տեղակայված է Բերինգի նեղուցի հարավային մասում:

 

p.171 von_karman_vortices_aleutian_islands_large

 

Շվեդիայի ամենամեծ Գոթլենդ կղզին գտնվում է Բալթիկ ծովում: Ջրում լողացող կանաչը միկրոսկոպիկ ֆիտոպլանկտոնն է, որը տարածված է այդ շրջանում:

 

 p. 148 phytoplankton_bloom_gotland_large

 

Գետեր, կղզիներ ու անապատներ. Երկիր մոլորակի ապշեցուցիչ տեսքը տիեզերքից (լուսանկարներ)