Տիեզերագնացների իմունային համակարգը փոփոխվում է. հետազոտություն

12:16 • 19.08.14

Ամերիկացի մասնագետները հետազոտել են իմունային համակարգի փոփոխությունները մարդու՝ տիեզերքում երկարատև գտնվելու ընթացքում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Journal of Interferon & Cytokine Research հանդեսում հրապարակված ուսումնասիրությունը:

 

Ըստ այդմ՝ Միջազգային տիեզերակայանում տևական թռիչքների ընթացքում տիեզերագնացների իմունային համակարգի մի շարք ֆունկցիաներ փոփոխություն են կրում: Իսկ ընդհանուր համակարգը սկսում է որոշ խափանումներով աշխատել: Դա էլ իր հերթին հանգեցնում է դեպրեսիայի, վիրուսների նկատմամբ օրգանիզմի զգայունության բարձրացմանը և այլն:

 

ՆԱՍԱ-ի մասնագետները հետազոտել են Միջազգային տիեզերակայանի անձնակազմի 28 անդամի՝ իրենց թռիչքների ընթացքում: Ըստ գիտնականների՝ իմունիտետի փոփոխության համար վճռորոշ գործոններ են եղել սթրեսը, ճառագայթումը, քնի պարբերաշրջանների խանգարումը, անկշռությունը և սոցիալական մեկուսացումը:


 

Տիեզերագնացների իմունային համակարգը փոփոխվում է. հետազոտություն