10 ինքնատիպ վայր, որոնք կերպարանափոխվում են գիշերային ժամերին՝ լուսանկարներով
Բնությունը զարմանահրաշ է իր ցանկացած դրսևորմամբ, ինչպես նաև՝ լույսի ու գույնի ինքնատիպ խաղով, որն առավել նկատելի է դառնում ցերեկային ու գիշերային ժամերի հերթափոխի ժամանակ: Այս մասին գրում է architecturendesign.net-ը՝ ներկայացնելով տարբեր բնական վայրեր, որոնք կերպարանափոխվում են գիշերը:
1. Անտառ-այգի, Նյու Յորք
Նոր Անգլիայի անտառներին հատուկ այս սունկը (Panellus stipticus) կենսալուսավորում ունեցող 70 տեսակից մեկն է, որն աճում և լուսավորվում է մի քանի օրվա ընթացքում:



2. Վայտոմո քարանձավը, Նոր Զելանդիա
Աշխարհի ամենագեղեցիկ ու սյուրռեալիստական քարանաձավներից մեկն է, որը լի է հազվագյուտ տեսակի լուսատուներով, որոնք հանդիպում են միայն այս տարածաշրջանում:



3. Արևելյան ափ, Ավստրալիա
Ավստրալիայի ափերին հանդիպող այս յուրօրինակ խխունջը լուսավորվում է, երբ անհանգիստ է լինում և շրջապատից եկող վտանգ է զգում:


4. Կապույտ քարայր, Կապրի, Իտալիա
Բնության ամենախոշոր կեղծ օպտիկամանրաթելային Կապույտ քարայրն իր գունավորումն ստանում է դրսից եկող լույսի շնորհիվ, որն անցնում է ջրի միջով՝ լուսավորելով քարանձավի մութ ինտերիերը:


5. Թենեսիի անտառները գարնանը
Լուսատտիկներն անցնում են անտառի նույնանման ուղիներով և հաճախ օգտագործում իրենց պայծառ լուսավորումը զուգընկերոջը հրապուրելու համար:



6. Կանադա
Հայտնի բնական երևույթը՝ Հյուսիսափայլը, լուսավորում է Կանադայի երկինքը, երբ արևից անջատված լիցքավորված մասնիկները Երկրի մթնոլորտում հանդիպում են տարբեր տարրերի:


7. Տոյամա ծովածոցը, Ճապոնիա
Շողացող կամ լուսարձակող կաղամարները (Watasenia scintillians) բնական լույս են արձակում, սակայն դրանք այնպիսի խորություններում են բնակվում, որ տեսնել հնարավոր չէ:


8. Ասիայի մերձարևադարձային անտառները
Քայլելով Շրի Լանկայի, Ճապոնիայի, Թայվանի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Պոլինեզիայի և Ճավա կղզու անտառներով՝ թվում է, թե հայտնվել ես հեքիաթների աշխարհում, և դա Mycena chlorophos տեսակի լուսարձակող սնկերի շնորհիվ է:


9. Կատատումբո, Վենեսուելա
Ովքեր կարծում են, որ կայծակը նույն տեղը չի հարվածում, սխալվում են: Դարեր շարունակ Վենեսուելայի Կատատումբո գետի գետաբերանին տարվա մեջ 160 օր կայծակներ են լինում՝ օրական 280 կայծակ՝ ամեն օր տևելով 10 ժամ: Դա տեղի է ունենում մթնոլորտում մեթանի խոշոր համակցությունների պատճառով, որոնք առաջանում են ճահիճներում:



10. Վաադու, Մալդիվներ
Մալդիվյան Վաադու կղզին յուրօրինակ վայր է, որի ափերին հնարավոր է տեսնել կենսալուսատու ֆիտոպլանկտոնի հազվագյուտ տեսակներից մեկը:












