Կյանքը մեծ քաղաքներում երեխաներին ալերգիկ է դարձնում
Մեծ քաղաքներում ապրող երեխաների մոտ, ի տարբերություն գյուղաբնակների, ավելի հաճախ են ալերգիկ երևույթներ նկատվում կաթի, ձվի, գետնանուշի հանդեպ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily.ru-ին:
Ջոնս Հոպկինսի համալսարանի մասնագետների հաշվարկների համաձայն՝ քաղաքում բնակվող յուրաքանչյուր 10-րդ երեխան ալերգիկ խնդիրներ ունի:
Պարզվել է, որ խիտ բնակեցված շրջաններում բնակվող երեխաների մոտ գետնանուշի կամ անողնաշարավորների հանդեպ ալերգիկ երևույթները 2 անգամ ավելի շատ են հանդիպում:
Գիտնականները հետազոտել են Բալթիմորում, Բոստոնում, Նյու Յորքում, Սեյնթ Լուիսում բնակվող 516 երեխայի՝ գնահատելով նրանց սննդակարգն ու առողջական վիճակը:
Պարզվել է, որ ուսումնասիրվող երեխաների մոտ 10%-ը լիարժեք ալերգիա, իսկ 55%-ը՝ գերզգայունություն ունի կաթի, ձվի, գետնանուշի:










