Ford-ը և դրիֆթի ամերիկյան չեմպիոնը յուրօրինակ Mustang կթողարկեն

23:59 • 20.08.14

Ford ընկերության Ford Racing սպորտային ստորաբաժանումը հրապարակել է RTR անունը ստացած հատուկ փոփոխված նոր Mustang-ի լուսանկարները: Այս մասին հաղորդում է motor.ru-ն:


Նորույթը զարգացում է ստացել ամերիկյան արտադրողի և դրիֆթի վարպետ Վոն Գիթան կրտսերի համագործակցության արդյունքում և Ford-ի պաշտոնական դիլերային կենտրոններում կներկայացվի որպես աքսեսուարների հավաքածու:


RTR մոդիֆիկացիան հասանելի կլինի երկու՝ Spec 1 և Spec 2 տարբերակով: Սպասվում է, որ ինչպես և նման նախորդ սերնդի մոդելի տարբերակը, դրանցից առաջինի մոտ միայն արտաքին բարելավումներ իսկ երկրորդի մոտ շարժիչի, դիմային հատվածի և թողարկման համակարգի արդիականացում կիրականացվի:


Tuning ծրագիրը 310 ձիաուժ հզորությամբ EcoBoost տուրբոշարժիչի համար կնախապատրաստի 2.3 և 5 լիտր ծավալով V8 շարժիչը: Ամերիկյան շուկայում Mustang-ի համար կնախատեսվի նաև 3,7 լիտր ծավալով V6-ը:


 

Ford-ը և դրիֆթի ամերիկյան չեմպիոնը յուրօրինակ Mustang կթողարկեն