Google-ը թույլ կտա «մանկական» հաշիվներ բացել Gmail-ում և YouTube-ում

14:34 • 20.08.14

Ամերիկյան Google ընկերությունում մտածում են երեխաներին թույլատրել Gmail փոստային և YouTube տեսածառայությունում իրենց հաշիվներն ունենալ, հայտնում է gazeta.ru-ն՝ Financial Times-ին հղումով:

 

Խոսքը 13 տարեկանից ցածր օգտատերերի հաշիվների մասին է, ինչը մինչ այդ ամերիկյան օրենսդրությամբ պայմանավորված՝ արգելված էր. ԱՄՆ-ում երեխաների մասին տվյալներ պահելու համար, ըստ տեղեկատվության մասին օրենքի, ընկերությունները պետք է ունենան ծնողների թույլտվությունը:

 

Այժմ Google-ը ծրագրում է հատուկ հաշիվներ թույլ տալ, ինչը ծնողներին հնարավորություն կտա հետևել, թե ինչով են զբաղվում նրանց երեխաները համացանցում: 

 

 

Google-ը թույլ կտա «մանկական» հաշիվներ բացել Gmail-ում և YouTube-ում