Կոֆեինը բարձրացնում է արյան քաղցկեղի զարգացման ռիսկը երեխաների մոտ
Լեյկեմիան (լեյկոզ, արյան քաղցկեղ) արյան հիվանդություն է, որը բնութագրվում է արյունատար համակարգում չարորակ նորագոյացությունների առաջացմամբ:
Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, մինչ այժմ գիտնականները չեն կարողանում լեյկեմիայի առաջացման պատճառները գտնել: Եթե հիվանդությունը շատ վաղ փուլում է ախտորոշվում, ապա այն բուժվում է քիմիաթերապիայի միջոցով, իսկ ողջ մնալու հավանականությունը 80% է կազմում:
Վերջին 10 տարվա ընթացքում արյան քաղցկեղի զարգացումը երեխաների մոտ կայուն կերպով աճել է, իսկ նոր հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինը ևս կարող է նպաստել այս հիվանդության առաջացմանը:
Օրական նվազագույնը՝ 2 բաժակ սուրճ օգտագործող հղի կանայք ապագա երեխաներին հետագայում լեյկեմիայի զարգացման վտանգի են ենթարկում: Կոֆեինը կարող է փոխել երեխայի ԴՆԹ-ն՝ դրանք ավելի խոցելի դարձնելով քաղցկեղածին բջիջների համար:










