Գիտնականներն էներգիայի փոխանցման նոր մեթոդ են առաջարկում
ԱՄՆ-ի և Գերմանիայի ֆիզիկոսները՝ Պավել Վոլինկինի գլխավորությամբ, մշակել են մեթոդ, որով հնարավոր կլինի փոխանցել էլեկտրական լիցքը մինչև 10 մետր հեռավորության վրա:
Հեղինակներն իրենց ուսումնասիրությունների արդյունքը հրապարակել են Optica ամսագրում: Արիզոնա համալսարանի կայքից կարելի է ներբեռնել աշխատության անգլերեն տարբերակը, գրում է lenta.ru-ն։
Էլեկտրական լիցքի փոխանցման համար գիտնականներն օգտագործել են երկու էլեկտրոդներից և ֆեմտովայրկենական լազերից կազմված համակարգը: Լազերը երկու էլեկտրոդների միջև ստեղծել է բարակ պլազմային լար:
Հիմնական դժվարությունը, որին բախվում են գիտնականները, պլազմայի լարը պահելն է, քանի որ ֆեմտովայրկենական լազերների կողմից արձակվող էլեկտրամագնիսական իմպուլսները տևում են ընդամենը մի քանի տասնյակ ֆեմտովայրկյան:
Այդ է պատճառը, որ գիտնականներն օգտագործել են նանովայրկենական լազեր, որի իմպուլսների տևողությունը միլիոն անգամ ավելի է:
Այս միտքը ծագել է դեռ 1970-ականներին:
Ապագայում գիտնականները կսկսեն աշխատել այն մեծ հեռավորություններ հասցնելու վրա:











