Նանջինգ-2014. հայ ծանրորդը նվաճեց ոսկե մեդալ

16:25 • 21.08.14

Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվում է պատանեկան Օլիմպիադան, որտեղ այսօր Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:


77 կգ ծանրորդների պայքարում հիանալի ելույթ ունեցավ Հակոբ Մկրտչյանը, ով երկամարտի 319կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալը:


Հայաստանի համար սա երկրորդ մեդալն էր Նանջինգում: Երեկ արծաթե մեդալի էր արժանացել հրաձիգ Հրաչիկ Բաբայանը:


Ավելացնենք, որ պատանեկան Օլիմպիադաների պատմության ընթացքում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում: