Դուբայում կբացվի աշխարհում ամենամեծ Apple Store-ը
Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է դուրս գալ Մերձավոր Արևելքի շուկա։ Այդ մասին վկայում են աշխատատեղերի ցուցակները, որոնք պահանջվում են ընկերությանն Արաբական Միացյալ Էմիրություններում առաջին մանրածախ խանութի բացման համար։
Հայտնի է դարձել, որ նոր Apple Store-ն էապես կտարբերվի արդեն գոյություն ունեցող խանութներից և կդառնա ամենամեծն ընկերության պատմության մեջ, գրում է iphones.ru-ն։
Apple Store-ը կբացվի Դուբայում՝ Mall of the Emirates առևտրի կենտրոնում։ Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ այն պետք է դառնա խոշորագույնն ամերիկյան ընկերության մանրածախ ցանցում։ Նոր խանութը կբացվի նախկին կինոթատրոնի տեղում։ Լուրերի համաձայն՝ Apple Store-ը Դուբայում կբացվի 2015թ. փետրվարին։










