Աստանայի ղեկավարը քննադատել է ղազախական ռեստորանի՝ գորգերով կայանատեղին
Ղազախստանում ռեստորաններից մեկի ավտոկայանատեղիում գորգեր փռելու գաղափարը վկայում է բարոյականության դեգրադացման մասին։ Նման կարծիք է հայտնել Աստանայի ղեկավար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է Лента-ն։
Գորգերով կայանատեղին նա որպես օրինակ է բերել՝ խոսելով «այսօրվա իրողությունների մասին, որտեղ մեծանում և դաստիարակվում են մեր երեխաները»։
«Մարդիկ, իրենք էլ չգիտակցելով, հետապնդելով անձնական նպատակներ՝ հեշտությամբ հատում են բարոյականության նուրբ սահմանը»,- ասել է Տասմագամբետովը։
Ռեստորանը, որի մասին խոսվում է, գտնվում է Ալմաթիում և բացվել է 2014թ. հուլիսին։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ռեստորանի սեփականատերը ռուս շոումեն և դերասան Սերգեյ Սվետլակովն է։










