Գողացել են Բելգիայի վարչապետի նոթբուքը՝ կարևոր փաստաթղթերով

12:29 • 21.08.14

Գողացել են Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի նոթբուքը՝ կարևոր փաստաթղթերով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Le Vif-ին:

 

Առկա տեղեկությունների համաձայն՝ չարամիտները համակարգիչը գողացել են պաշտոնյայի ծառայողական ավտոմեքենայից: Դեպքի ժամանակ դի Ռուպոն եղել է ֆիտնես-սրահում, իսկ նրա վարորդը՝ գրախանութում: Նշվում է, որ գողացված նոթբուքում կան Բելգիայի թագավորական ընտանիքի և բելգիական քաղաքականության մասին կարևոր տեղեկություններ:

 

Դի Ռուպոն և նրա վարորդն արդեն դիմել են Բրյուսելի ոստիկանություն: