Աթոռի նոր գաղափար, որին կարելի է նստել ամեն հարմար վայրում և հանգստանալ (լուսանկարներ, տեսանյութ)
29-ամյա Քեյթ Գունուրայը ստեղծել է «Անաթոռ աթոռ» կոչվող նստելու հարմարանքը, հայտնում է Daily Mail-ը: Նորույթը սկսել է արտադրել noonee ընկերությունը:
Աթոռն այնպես է ստեղծված, որ մարդիկ գործի բերումով ամբողջ օրը ոտքի վրա անցկացնեն, սակայն, միևնույն ժամանակ, հանգստանան: Այն հատկապես հարմար կլինի գործարաններում աշխատողների համար:
Աթոռը կարելի է «կրել», իսկ երբ անհրաժեշտություն կա՝ նստել: Օգտագործողը միևնույն ժամանակ կարող է կանգնել և քայլել այդ հարմարանքը ոտքերին ամրացրած: Այն պատրաստված է ալյումինե ձողերից և կարբոնե մանրաթելից:
Հարմարանքն օգտագործելու համար անհրաժեշտ է մի փոքր կքանստել, քանի որ աթոռը հագուստին է ամրացվում՝ կոնքից մինչ ոտնաթաթեր: Ամբողջ հարմարանքը կշռում է ընդամենը 2 կգ:














