70-ամյա ավստրալացին Լա Մանշը լողալով անցել է 12 ժամում

10:40 • 21.08.14

Սիդնեյի բնակիչ Սիրիլ Բելդոկը 12 ժամ 45 րոպեում լողալով Բրիտանիայից հասել է Ֆրանսիա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

1985 թվականին ավստրալացին արդեն լողալով անցել էր նեղուցը՝ ունենալով ընդամենը մի քանի դադար շոկոլադ ուտելու և հյութ խմելու համար:

 

Լողալու ընթացքին կարելի էր հետևել Twitter-ում, որը թարմացնում էր ավստրալացու աջակցության խումբը:

 

Ինչպես հաղորդում է Sydney Morning Herald թերթը, փոքր տարիքում Սիրիլը վախեցել է ջրից և տառապել շնչուղիների հետ կապված խնդրով:

 

Միևնույն ժամանակ Բելդոկի ռեկորդը կարող է շուտով գերազանցվել: Այս շաբաթ Լա Մանշը պատրաստվում է լողալով անցնել 73-ամյա կին՝ կրկին Ավստրալիայից: