Ամերիկացի դպրոցականը ոստիկանություն է տարվել «հարևանի դինոզավրին սպանելու» կատակի համար

17:03 • 21.08.14

Ամերիկացի դեռահասը ոստիկանություն է տարվել հարևանի դինոզավրին գնդակահարելու կատակի համար, հայտնում է The Washington Post-ը:

 

ԱՄՆ-ի Սամերվիլ քաղաքից ավագ դպրոցի աշակերտ Ալեք Սթոունը պատմել է, որ իրեն մեկ օրով հեռացրել են դպրոցից և պահել ոստիկանությունում իր շարադրության համար:

 

Դպրոցում աշակերտներին հանձնարարվել է Facebook-ի գրառման ոճով շարադրություն գրել: Ալեքսն այդ գրառման մեջ հայտնել է, որ ինքը զենք է գնել՝ դինոզավրի սպանելու համար:Ուսուցիչն այս մասին հայտնել է դպրոցի տնօրինությանը, որն էլ ոստիկանություն է դիմել: Ոստիկանները խուզարկել են Ալեքսի դպրոցական անկյունը՝ ուշադրություն դարձնելով զենք առնելու մասին գրառմանը:

 

Տղայի մայրը վրդովվել է միջադեպից, ասել, որ նախ հիմա դինոզավրեր չկան, երկրորդն էլ՝ իր որդին դեռ այն տարիքին չէ, որ նրան զենք վաճառեն: